Ապրիլի 30-ին Հիմնադրամն ամփոփեց իր www.savethenature.am կայքէջում նախապես հայտարարված «Ջուր» թեմայով լուսանկարների մրցույթը: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Ամիրյան 3 հասցեում գտնվող մասնաճյուղում կայացավ պատանի լուսանկարիչների մրցանակաբաշխությունը: Լավագույն 4 լուսանկարների հեղինակները` Նարե Ֆիլիպոսյանը, Հասմիկ Գալստյանը, Նարեկ Հայրապետյանը, արժանացան համակարգիչների, իսկ Գևորգ Սարգսյանը` հեծանվի:
Մրցանակները հանձնեցին Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` իրենց ողջույնի և գնահատանքի խոսքն ասելով փոքրիկ լուսանկարիչներին:
Աղբյուր` Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն