Նոր մոտեցում Հայաստանի երիտասարդ սերնդի բնապահպանական կրթությանը
Իր գործունեության առաջին իսկ օրվանից Վայրի բնության և մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամը ոչ միայն հաջողությամբ համագործակցում է զանգվածային լրատվամիջոցների հետ, այլև ` ստեղծում է բնապահպանական թեմաներով ֆիլմեր` բնության պահպանության մասին իրազեկելու եւ բնապահպանական կրթությունը տարածելու առավել արդյունավետ տարածելու նպտակաով:
Այս տարի Հիմնադրամը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ համատեղ կրթության բնագավառում վճռական քայլ է ձեռնարկել. ամռան վերջից երեխաներն ու մեծահասակները կարող են շաբաթը մեկ անգամ դիտել ինտերակտիվ բնապահպանական «Արեւորդի» հեռուստատեսությունը: 30 րոպե տեւողությամբ հաղորդումը կհեռարձակվի «Արարատ» հեռուստաալիքով, որը ոչ միայն կներկայացնիչ Հայաստանի բնության հրաշքները, այլև երիտասարդ սերնդի սեր և հոգածություն կսերմանի հանդեպ հայրենի բնությունը` դառնալով նաև յուրատեսակ ճանաչողական ուղեցույց: Առաջին հաղորդման պատրաստմանն աջակցել է Բաց հասարակության ինստիտուտը:
«Արեւորդի» հեռուստատեսությունը ինտերակտիվ հաղորդում է, որ խրախուսում է երիտասարդ հանդիսատեսին դրսևորել բնապահպանական առողջ վարքագիծ, ունենալ հստակ սկզբունքային և պատասխանատու վերաբերմունք բնության և շրջակա միջավայրի հանդեպ`մասնացելով հաղորդման կազմակերպած բնապահպանական միջոցառումներին, խաղերին ու վիկտորինաներին: “Արևորդի” հաղորդումը կլինի նաև օնլայն ռեժիմով` հանդիսատեսին հնարավորություն տալով ոչ միայն ցանկացած պահի դիտել հեռուստահաղորդումը, այլեւ մեկնաբանություններ թողնել եւ միանալ ծրագրում արծարծվող խնդիրների քննարկումներին:
«Արեւորդի» հեռուստատեսության հիմնական առանցքը «Երիտասարդները երիտասարդների համար» մոտեցումն է: Ծրագրում ընդգրկվելիք կարճամետրաժ ֆիլմերից, հարցազրույցներից եւ ռեպորտաժներից շատերը պատրաստված կլինեն երիտասարդների կողմից կամ նրանց մասնակցությամբ. նրանք թեմաներ կառաջարկեն, կօգնեն նկարահանող խմբին կամ հետազոտություններ կկատարեն:
«Արեւորդի» հեռուստատեսության ամենահետաքրքիր մասը վայրի բնության գրկում անցկացվելիք իրական (ռեալիթի) շոուն է: Վեց պատանիներ կապացուցեն իրենց ֆիզիկական եւ մտավոր կարողությունները՟ Հայաստանի հեռավոր շրջաններում հաղթահարելով վայրի բնության մեջ ապրելու դժվարությունները: Ճամփորդության ընթացքում նրանք կանցնեն վայրի գետերի միջով, բարձր լեռներ կբարձրանան, նաեւ կսովորեն ճանաչել բույսերը եւ հետեւել հազվագյուտ կենդանիների: Բացի այդ, նրանք մշակութային վայրեր կհայտնաբերեն եւ կծանոթանան իրենց նախնիների հավատալիքներին եւ մշակույթին:
«Արեւորդի» հեռուստատեսության մոտեցումն իհարկե նախևառաջ կրթական է, բայց, օգտագործելով ժամանակակից և ինքնատիպ մոտեցումներ հաղորդման անձնակազմն ամեն ինչ արել է այն խսիտ հետաքրքիր և բացառիկ ծրագիր դարձնելու համար: Այդպիսով մենք փորձում ենք գրավել երեխաներին և երիտասարդներին և սևեռելով նրանց հայացքը հայրենի եզերքին` ձևավորելով նրանց մոտ իրենց ժառանգությանը տեր կանգնելու պատասխանատվություն: “Արևորդին-TV” ուղղված է հայ երիտասարդ հանդիսատեսի ինքնագիտակցությանը և իր հսկայածավալ աշխատանքով հպարտություն կսերմանի սեփական ինքնության հանդեպ՟ տեղական բնական գանձերի եւ հայկական մշակույթի արմատների հայտնաբերման միջոցով:
«Արեւորդի» հեռուստատեսությունը հեռարձակվելու է արբանյակով և այն մատչելի կդառնա նաեւ Սփյուռքում բնակվող ծագումով հայ երեխաների եւ երիտասարդներին համար`դառնալով իրենց հայրենիքի բնական եւ մշակութային եզակի ժառանգությանը ծանոթանալու միջոց: «Արեւորդի» հեռուստատեսությունը կարող է մերձեցնել նրանց հայկական հողին եւ հնարավորություն ընձեռել զգացմունքային կապ հաստատել հայրենիքի հետ:
«Արեւորդի» հեռուստատեսությունը հստակորեն կիրառում է «Երիտասարդները երիտասարդների համար» մոտեցումը, և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս նաեւ կապ պահպանել Հայաստանի իրենց հասակակիցների հետ եւ մոտիկից ծանոթանալ նրանց կյանքին, խնդիրներին, պահանջներին եւ զբաղմունքներին:
Վայրի բնության և մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամը հույս ունի, որ «Արեւորդի» հեռուստատեսությունը կգրավի երիտասարդներին՟ տարածելով այն գաղափարը, որ «Արեւորդիները» պատրաստ են ստանձնել իրենց հայրենիքի բնական եզակի ժառանգության պահպանման պատասխանատվությունը: