Ճանապարհորդությունն ավարտված է: Պիտերը, Տանյան, Կատրինը, Ուդոն եւ Անժելան Երեւան վերադարձան երկու շաբաթ տեւած, արկածներով եւ նոր տպավորություններով ու հանդիպումներով լի ճամփորդությունից հետո: Մասնավորապես, անցած երկու շաբաթների ընթացքում՟ մայիսի 22-ից մինչեւ հունիսի 5-ը, Գերմանիայից եւ Հոլանդիայից ժամանած հինգ հյուրերը հեծանիվներով այցելեցին Հայաստանի ամենահայտնի մշակութային վայրերը, տեսան հիանալի բնապատկերները: Հեծանվարշավը կազմակերպել էր «SET» տուրիստական գործակալությունը: Խմբին ուղեկցում էին փորձառու հեծանվորդ Հովհաննեսը եւ գերմաներենի մասնագետ Լուսինեն: Հինգ հյուրերն այցելեցին տարբեր վանքեր (Սաղմոսավանք, Հաղպատ եւ Տաթեւ), հայկական Սթոունհենջը (Զորաց քարերը), նաեւ Խնձորեսկի խորհրդավոր քարանձավային բնակավայրը: Իրար հրաժեշտ տալուց առաջ խմբի անդամները վերհիշում են ճամփորդության առավել հիշարժան պահերը:
Բոլոր հինգ մասնակիցներն էլ համակարծիք են, որ հեծանվարշավը Հայաստանը բացահայտելու հիանալի տարբերակ է: Նրանք ժպիտով են վերհիշում, թե ինչպիսի հարգանքով ու հիացմունքով էին վերաբերում տեղի բնակիչները մեր հինգ օտարերկրացիներին, ովքեր հեծանիվներով հաղթահարում էին զառիվեր սարերն ու ցեխոտ ճանապարհները: Նրանք համաձայնում են նաեւ, որ կցասայլով միկրոավտոբուսի առկայությունը շատ ավելի դյուրին դարձրեց նրանց հեծանվարշավը: Կցասայլով միկրոավտոբուսը տրամադրել էր «SET» տուրիստական գործակալությունը, որպեսզի չափազանց զառիվեր ճանապարհի դեպքում մասնակիցները կարողանային հեծանիվները տեղավորել կցասայլում եւ հարմարավետ կերպով երթեւեկել ավտոմեքենայով: Բացի այդ, միկրոավտոբուսը նրանց հնարավորություն էր տալիս ապահով կերպով տեղափոխել իրենց ողջ ուղեբեռը: Վերցնելով միայն օրվա ընթացքում պահանջվող թեթեւ իրերը՟ նրանք հաճույքով ճամփորդում էին հեծանիվով նույնիսկ դժվար լեռնային ճանապարհներով:
Կատրինը հիացած է բնապատկերների զարմանալի հանդարտությամբ եւ ասում է, որ երկու շաբաթ բնության գրկում անցկացնելուց հետո քաղաք վերադառնալով նա մշակութային ցնցում է ապրել:
Ուդոն եւ նրա կին Անժելան շեշտում են, որ Ուշի գյուղում տեղացիներից մեկի տանն անցկացրած առաջին իսկ գիշերվանից հետո նրանք իրենց հանգիստ եւ տրամադրող մթնոլորտում էին զգում: Նրանց խոսքերով, տեղի բնակիչների տներում անցկացրած օրերի մասին հիշողություններն իրենց «հայաստանյան փորձի» անբաժանելի մասն են դարձել:
Ի տարբերություն մյուս ուղեւորություններին, «SET» գործակալության հաճախորդները հյուրանոցներում չեն բնակվում, փոխարենը նրանք տեղի բնակիչների տներում գիշերելու եզակի հնարավորություն են ստանում: Այդպես նրանք մոտիկից են ծանոթանում տեղի բնակիչների կյանքին ու երկրի մշակույթին: Իհարկե, հայկական գյուղի մասնավոր տները 3-աստղանի հյուրանոցի շքեղությունն ու հարմարավետությունը չեն ապահովում, սակայն տանտերերի անսահման սիրալիրությունն ու հյուրընկալությունը անմոռանալի տպավորություն են թողել հինգ հյուրերի վրա:
Բոլորը համաձայնում են, որ ուղեւորության ամենահիշարժան պահերից մեկը դեպի Ղարաբաղ կատարած հեծանվարշավն էր: Պիտերի վրա մեծ տպավորություն էր գործել Ղարաբաղի բնապատկերների մենավոր գեղեցկությունը: Նա նշում է նաեւ, որ այնտեղ հեծանիվով տեղաշարժվելն իսկական հաճույք է, քանի որ ճանապարհները շատ լավ վիճակում էին, իսկ տրանսպորտի հոսքն անհամեմատ ավելի քիչ էր, քան Հայաստանում: Հետաքրքիրն այն է, որ այս լրացուցիչ ճամփորդությունը սկզբնական ծրագրով նույնիսկ նախատեսված չէր: Սակայն «SET» տուրիստական գործակալությունն այն մոտեցման կողմնակիցն է, որ ուղեւորությունը ոչ թե խիստ սահմանված դոգմա է, այլ ճկուն համակարգ, որ հարմարվում է հյուրերի ցանկություններին: Այսպիսով, քանի որ բոլոր հեծանվորդները ծրագրված հանգստյան օրերից մեկը Ղարաբաղում անցկացնելու մեծ ցանկություն հայտնեցին, «SET» գործակալության աշխատակիցներն արագ կազմակերպեցին ուղեւորություն դեպի Ղարաբաղ:
Այնուամենայնիվ, «SET»-ը ոչ միայն տուրիստական գործակալություն է, այլեւ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մաս է կազմում: Վերջինս բնապահպանական կազմակերպություն է, որ զբաղվում է բնության պահպանությամբ եւ երեխաների ու երիտասարդների բնապահպանական կրթությամբ: Հիմնադրամի գործունեության շրջանակներում ամբողջ Հայաստանի տարածքում գործում են «Արեւորդի» էկո-ակումբներ, որտեղ երիտասարդ բնապահպանները սովորում են լուծել էկոլոգիական խնդիրները եւ մեծացնել բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածությունը տեղական համայնքներում: «SET» գործակալության ծառայություններից օգտվող ճանապարհորդները նաեւ տեղական «Արեւորդի» էկո-ակումբների երիտասարդ անդամներին հանդիպելու եւ Հայաստանի բնական գանձերի, ինչպես նաեւ երկրի եզակի կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի մասին տեղեկանալու հնարավորություն ունեն:
Հեծանվարշավի ավարտին մասնակիցները հրաժեշտի երեկոն անցկացնում են Երեւանի հայկական ռեստորաններից մեկում՟ վայելելով տնական տոլման եւ Իջեւանի գինին: Նրանք միմյանց հրաժեշտ են տալիս՟ «Ցտեսություն», այսինքն՟ «Մինչ նոր հանդիպում»: Համոզված եմ, որ այս հինգ հյուրերը շուտով կվերադառնան, եւ «SET» գործակալությունը հաճույքով կօգնի նրանց շարունակել Հայաստանի մշակութային վայրերի եւ գեղատեսիլ բնության բացահայտումը: