ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
banner earth day
 
Վերջին նորություննները  Առաջիկա միջոցառումներ    Վերջին վիդեո նյութերը

Armine Khachatryan - "Something like Heaven or maybe it is"

Armine Khachatryan - "Reflected"

Armine Khachatryan - "Cutted Out"

Armine Khachatryan - "Into the deep"

Edgar Marukyan - "Satani Kamurj"

Edgar Marukyan - "Dsegh. Chrchran Jrvej"

Edgar Marukyan - "Dsegh. Chrchran Jrvej"

Edgar Marukyan - "River in Khosrov Reserve"

Serkan Taykan - "Homeland"

Serkan Taykan - "Homeland"

Serkan Taykan - "Homeland - Mount Ararat"

Serkan Taykan - "Homeland"

Suren Manvelyan - "Waterfall on Azat River Armenia"

Suren Manvelyan - "Dropping"

Suren Manvelyan - "Waterfall near Garni"

Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր.

05.06.2010 17:10 վաղեմությունը` 95 օր

Տարածաշրջանի լուսանկարիչները “պատմում են” ջրի մասին

Ամփոփվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից դեռևս 2009 թվականի հոկտեմբերին` “Արևորդի” երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում Հոլանդիայի Պրինց Քլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած  “Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր ” խորագրով տարածաշրջանային լուսանկարչական մրցույթի արդյունքները:

Ի սկզբանե մրցույթի նպատակն  էր լուսանկարչության միջոցով  հասարակության ուշադրությունը սևեռել ջրի խնդիրներին, բարձրացնել իրազեկությունը Կովկասյան տարածաշրջանում և հնարավորություն ընձեռել հանրությանը` ծանոթանալու մեր առաջին տարրի  զարմանահրաշ գեղեցկությանը:

Թե պրոֆեսիոնալ, թե սիրող լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկայացրին ջրի թեմայով իրենց լուսանկարները: Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն ընձեռնվեց ներկայացնելու մինչև չորս աշխատանք ներառող լուսանկարների շարք:

Մրցույթի ժյուրիի կազմում ոլորտի պրոֆեսիոնալներ հրավիրվեցին տարածաշրջանի հինգ երկրներից` Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, Բաթումիի Արտ Հաուս կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Գեորգի Գոգիբերիձեն, Թուրքիշմուն Ֆիլմ Յապինի տնօրեն, ռեժիսոր Այդին Քուդուն, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան և ադրբեջանցի լրագրող Վաֆա Ֆարաջովան:

Մասնակիցների լուսանկարչական աշխատանքների գնահատումն  ընթացավ հետևյալ սկզբունքներով.

  • Մրցույթն իրականացվեց երկու առանձնացված բաժիններում` պրոֆեսիոնալ և սիրողական:
  • Աշխատանքները գնահատվեցին տեխնիկական և գեղարվեստական տեսանկյուններից, ինչպես նաև հաշվի առնվեց դրանց համապատասխանությունը մրցույթի խորագրին:
  • Գնահատումն իրականացվեց 1-10 սանդղակով` 1-ը համարելով նվազագույն և 10-ը` առավելագույն գնահատական:

Յուրաքանչյուր լուսանկարչի համար հաշվարկելով ժյուրիի կազմի բոլոր անդամների կողմից դրված գնահատականների միջինը` ստացվեցին մրցույթի հետևյալ արդյունքները.  

 

Պրոֆեսիոնալ բաժնում գլխավոր մրցանակ` Սուրեն Մանվելյան /Հայաստան/ /դրամական պարգևը` 500 ԱՄՆ դոլար/

Պրոֆեսիոնալ բաժնում ժյուրիի հատուկ մրցանակ` Սերկան Թայկան /Թուրքիա/ /դրամական պարգևը` 300 ԱՄՆ դոլար/

Սիրողական բաժնում գլխավոր մրցանակ` Արմինե Խաչատուրյան /Հայաստան//դրամական պարգևը` 200 ԱՄՆ դոլար/

Սիրողական բաժնում խրախուսական մրցանակ` Էդգար Մարուքյան /Հայաստան/, /դրամական պարգևը` 100 ԱՄՆ դոլար/

Որպես ինքնատիպ մրցույթի խորհրդանշական շարունակություն` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրատարակության է պատրաստում “Մեր Առաջին տարրը” խորագրով լուսանկարչական գիրք, որտեղ ոչ միայն կներառվի մրցույթին մասնակցած լուսանկարների ընտրանին, այլև կզետեղվեն Կովկասյան տարածաշրջանի ջրին նվիրված բանաստեղծություններ և առասպելներ:

Հիմնադրամը նաև ծրագրում է իրականացնել մրցույթում հաղթած լուսանկարների ցուցադրությունների շարք Կովկասյան տարածաշրջանի երկրներում:     


 
Share |