Կովկասյան լուսանը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում


05.12.2014

FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված թակարդ տեսախցիկները տեսանկարահանել են հազվադեպ հանդիպող կովկասյան լուսանի  (Lynx lynx dinniki), որը համարվում է սովորական լուսանի  (Lynx lynx) ենթատեսակը և գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» կարգավիճակով:  Չնայած երկու տեսակների մարմնի կառուցվածքը հիմնականում նույնն է, կովկասյան լուսանը սովորական լուսանից տարբերվում է իր բազմաթիվ պտերով և գեղակազմությամբ:

Լուսանի 4 ենթատեսակներից ամենամեծն է աշխարհում և երրորդ ամենամեծ գիշատիչը Եվրոպայում` գորշ արջից և գայլից հետո: Այս տեսակը օրական  կարող է ուտել 2 կգ միս և նույնիսկ որսալ իրենից 3-4 անգամ մեծ կաթնասունների: Ունի կարճ պոչ, փոքրամարմին է, ականջների ծայրերին սև եզրերով: 

Կովկասյան լուսանը Հայաստանի տարածքում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռիի, Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի նվազման միտում:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսախցիկներն այս տարի  Կովկասյան լուսանին   արձանագրել են արդեն երրորդ անգամ, ինչը խոսում է  տարածքի պահպանման  արդյունավետ միջոցառումների, ինրպես նաև պահպանվող տարածքների կարևորության մասին: