Բեզոարյան այծեր: Անվտանգ և պաշտպանված


05.02.2014

Բեզոարյան այծերը տասնամյակներ շարունակ եղել են որսորդների և որսագողերի նշանակետը, և արդեն 1980-ականներից վերջիններիս թվաքանակը հարավային Կովկասում էապես նվազեց: Սակայն արդեն մի քանի տարի է բեզոարյան այծերն իրենց պաշտպանված են զգում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, ինչի արդյունքում նկատվել է վերջիններիս թվաքանակի կայուն աճ: Ներկայացվող տեսանյութը վկայում է տարածքի պահպանման և իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին, ինչի արդյունքում այսօր հնարավոր է նկատել նույնիսկ մինչև 40 առանձնայկից բաղկացած հոտեր` 2010թ. 3-10 առանձնյակների համեմատ: