Կզաքիսները Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանում


22.10.2013

Վաղ աշնանը Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանի տեսախցիկներն արձանագրեցին երկու կզաքիսներին  (Beech Marten): Կզաքիսների այս ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում, չնայած որ վտանգված չի համարվում: Կզաքիսները տեղանքին և կենսամիջավայրի հարմարվող կենդանիներ են, ապրում են բաց տարածություններում և անտառներում, իսկ ներկայումս իրենց ապաստարանն են գտել նաև Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանում:

Loading the player...