Պայքար հանուն սննդի. քարարծիվն ընդդեմ սև անգղի


13.02.2015

Սա յուրահատուկ տեսանյութ է: Հերոսները քարարծիվն ու սև անգղն են: Ինտենսիվ պայքարում են հանուն սննդի: Նրանց կերակրման այս տարբերակը կազմակերպված է, հեղինակները FPWC-ի անտառապահներն են:

Գիշատիչ թռչունների պայքարը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում է: FPWC-ի  թակարդ տեսախցիկներն են արձանագրել:

Այս տեսանյութը  ևս մեկ վավերացում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված թակարդ տեսախցիկների հաջողության ու այնտեղ բնակվող կենդանիների, թռչունների յուրահատկության: