Կովկասյան լուսան. նայիր աչքերիս մեջ


10.02.2015

Ահա նա՝ կովկասյան լուսանը: Գրեթե բացառիկ կադր է, օբյեկտիվի դեմ դիմաց: Նախորդ դեկտեմբերին FPWC-ի (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ)-ի տեսախցիկներն են  Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսել: Առաջին անգամ է, որ վայրի կատուն «աշխատում» է տեսախցիկի հետ:

Ապաստարանում տեղադրված «թակարդ»  տեսախցիկների հերթական հաջողությունն է սա: Եզակի այս կադրը ևս մեկ ապացույց է՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ապրում է Կովկասյան լուսան (լատ.՝ lynx lynx dinniki):

Լուսանի 4 ենթատեսակներից ամենախոշորն է: Նաև երրորդ ամենամեծ գիշատիչն է Եվրոպայում: Իսկական վայրի կատու է՝ զգայուն ու զգուշավոր: Տեսախցիկների առջև հազվադեպ հայտնվող այս գիշատչին նկարահանելը շատ բարդ է, նույնիսկ ապաստարանի հատուկ տեսախցիկների համար: