Գայլեր. բնական հավասարակշռության պահպանները


02.02.2015

Աշխարհի տարբեր մշակույթներում, հատկապես հեքիաթներում, գայլերը հաճախ ներկայացվում են որպես սարսափելի, դաժան կերպարներ: Մեր կարծիքով ավելի արդարացի է որոշ հին քաղաքակրթությունների մոտեցումը, ըստ որի գայլերը մարդկանց եղբայրներն են, որոնք ապրում են անտառներում:

Մենք սիրու՛մ ենք գայլերին: Գայլերի շնորհիվ վայրի բնության մեջ պահպանվում է բնական հավասարակշռությունը: Գայլերի բնատուր հավատարմությունը օրինակ կարող է ծառայել շատ մարդկանց: Ի վերջո, չնայած տարածված մտայնությանը, գայլերը  կարող են անվնաս համակեցությամբ ապրել մարդկանց հետ՝ ճանապարհների ու բնակավայրերի հարևանությամբ: Միայն երբ գայլերի կենսամիջավայրը այլևս չի բավարարում նրանց` որս անելու բնական ձգտմանը, ոհմակը ստիպված է լքել տարածքը, կամ հարձակվել ընտանի կենդանիների վրա՝ սովամահ չլինելու համար: 

Այս տեսանյութը նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում