31.10.2014

Վայրի բնության մշտադիտարկման ամենանորարար մոտեցումը Հայաստանում


Հոկտեմբերի 15-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրվեցին նոր սերնդի մշտադիտարկման IP և GPS տեսախցիկներ:

IP տեսախցիկները շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում դեպի իրենց միացրած համակարգիչներ (անտառապահների կայանում, հիմնադրամի գրասենյակում գտնվող), իսկ GPS տեսախցիկները գործարկվում են շարժում արձանագրելուն պես՝ տեղեկատվությունն ու նկարներն անմիջապես փոխանցելով SMS-հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստի հասցեին: Սա հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղեկություններ ստանալ կենդանիների մասին, այլև բացահայտել ապօրինաբար տարածք մուտք գործած անձանց, օրինակ՝ որսագողերի:

Հոկտեմբերի 22-ին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հատուկ շրջայցի ընթացքում տեսախցիկներից մեկի տեղադրմանը մասնակցեցին նաև հայաստանյան մամուլի ներկայացուցիչները: