23.04.2015

Հիմնադրամի էկոտուրիզմի նախագիծը «Ին Տուր Էքսպո 2015»-ում


Ապրիլի 10-ից 12-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մասնակցեց Երևան էքսպոյում կազմակերպված «Ին Տուր Էքսպո 2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որն այս տարի  մեկտեղել էր ավելի քան 70 ընկերությունների Հայաստանից և արտերկրից:  FPWC-ն ցուցահանդեսին ներկայացավ Արևորդի էկո տուր նախագծով: Ի լրումն Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (Ուրցաձոր համայնք, Արարատի մարզ) իրականացվող արշավների, Արևորդի էկո տուրը  ներկայացրեց նաև նոր զբոսաշրջային փաթեթներ, հեծանվային և սեգվեյներով արշավներ Հայաստանի տարածքում:

Ցուցահանդեսում FPWC-ի մասնակցությանը աջակցել էր Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիան (EOCA), որի հետ համատեղ հիմնադրամի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին կից Ուրցաձոր գյուղում համայնքային զարգացման ծրագիր է իրականացվում: Այս ծրագրի միջոցով FPWC-ն նպատակ ունի երիտասարդ գյուղաբնակներին նոր աշխատատեղեր առաջարկել: 

Ապրիլի 12-ին ցուցահանդեսի բոլոր մասնակից ընկերությունները ստացան մասնակցության վկայականներ: