10.04.2015

Համահայկական նկարչական մրցույթ


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ ազդարարում են են 8-րդ Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկը։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում կամ Սփյուռքում բնակվող 5-16 տարեկան երեխաները և պատանիները՝ մասնակցության հայտն ու աշխատանքներն ուղարկելով paintingday@sunchild.org էլեկտրոնային հասցեին:

Համահայկական նկարչական մրցույթի թեման այս տարի «Տոհմածառ»-ն է, որն արտացոլում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը:

Մրցույթի կիզակետն է «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը. այս տարի այն կանցկացվի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի «Հիշողության պուրակի» տարածքում:  Մայիսի 15-ին բացօթյա արվեստանոցին կմասնակցեն  հազարավոր երեխաներ՝ պատկերելով իրենց ուրույն «Տոհմածառը»:

Հաղթողները կստանան մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, գիրք, համակարգիչ, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր և առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում՝ որպես ինքնատիպ ուղերձ հանրության լայն շերտերին:

Արդեն ավանդույթ դարձած Համահայկական նկարչական մրցույթն 2008թ.-ից անցկացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի միավորված նախաձեռնությամբ: Մրցույթը «Արևորդի» ընդարձակ կրթական նախագծի մի մաս է՝ այլընտրանքային հարթակ, որտեղ երեխաները վիզուալացնում են բնությանն ու շրջակա միջավայրին առնչվող իրենց մտքերը, հույզերն ու մտահոգությունները: