13.02.2015

Վայրի բնությունն ավելի մոտ է շնորհիվ ապաստարանի տեսախցիկների


 

Անհետացման վտանգի տակ գտնվող բոլոր այս կենդանիները նկատվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում` FPWC-ի մասնավոր պահպանվող տարածքում:

Ապաստարանի տեսախցիկները  վայրի բնությունը հասանելի են դարձնում: Դրանք ոչ միայն մոտեցնում են մեզ բնությանը՝ ուղիղ անցում ապահովելով դեպի հեռու լեռներ, այլև կանխում են ապօրինի ներխուժումները, որսագողությունը, մեծացնում անվտանգությունը տվյալ տարածքում:

Սիրիական գորշ արջ

Եվրասիական տարածաշրջանի այս ներկայացուցիչը ամենախոշոր գիշատիչներից մեկն է: Գորշ  արջերի կարելի է հանդիպել Հայաստանի հարավ արեւելյան մասում՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Վայքում եւ Եղեգնաձորում: Նրանք կարող են տեղակայվել  նաեւ Արագածին, ինչպես նաեւ բնակվել ծովից  3000 մետր բարձրության վրա:

Սիրիական գորշ արջ երի հստակ թիվը հայտնի չէ, հաշվում են մոտավորապես 150-ը՝ վայրի բնության մեջ: Որսագողության ու քարհանքերի ոչնչացման հետեւանքով է անկում ապրում նրանց թվաքանակը:

Տեսանյութ - Սիրիական գորշ արջը ապաստարանում

Կովկասյան լուսան

Կովկասյան լուսանը հանդիպում է Արարատում, Տավուշում, Լոռիում, Կոտայքում,  Սյունիքում եւ Գեղաքունիքում: Գորշ արջից ու  մոխրագույն  գայլից հետո Եվրոպայում ամենախոշոր գիշատիչներից մեկն է: Կովկասյան լուսանը  կարող է  տապալել իրեն չափսերով 3-4 անգամ գերազանցող կենդանու եւ ուտել մինչեւ երկու կիլոգրամ միս՝ օրական:

Վերջին տասնամյակներում այս կենդանիների  թվաքանակն անկում է ապրել  կաշվի անօրինական  առք ու վաճառքի, կենսամիջավայրի կորստի եւ սննդի բացակայության պատճառով:

Տեսանյութ - Կովկասյան լուսանը ապաստարանում

Բեզոարյան այծ

Բեզոարյան այծը  հայտնի է նաեւ որպես լեռնային վայրի այծ: Խոտակեր կենդանի է, ակտիվ է հիմնականում ցերեկային ժամերի:

Տպավորիչ են հատկապես նրանց  կեռ և վեր սլացող եղջյուրները: Նաև դրանց պատճառով տասնամյակներ շարունակ որսագողերի նշանառության տակ են:

1980-ին Կովկասում բեզոարյան այծերի թիվը գնահատվում էր 3500-4000: Ներկայումս բեզոարյան այծը անհետացող տեսակ է:

Տեսանյութ - Բեզոարյան այծերը ապաստարանում

Կովկասյան հովազ

Հովազի ութ հայտնի  ենթատեսակներից կովկասյանն ամենամեծն է: Ներկայումս Հայաստանում հաշվվում է շուրջ 15 կովկասյան հովազ: Նրանց թվաքանակը նվազել է  չվերահսկվող որսագողության հետեւանքով:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կովկասյան հովազի հետքերը հայտնաբերվել են 2012-ին:  2013-ին արդեն FPWC-ի ապաստարանի տեսախցիկները նկարահանեցին նախ հովազի պոչը, ապա՝ կենդանուն ամբողջությամբ:

Տեսանյութ  - Կովկասյան հովազը ապաստարանում

Կովկասյան  կենսաբազմազանության   ապաստարան

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ին  աջակցում  է  բրիտանական  World Land Trust-ը: Տարածքը վերահսկում են անտառապահներն ու տեսախցիկները՝ կանխելով  ծառահատումներն  ու որսագողությունը, մշտադիտարկելով կենդանիների թվաքանակը:  Ցուցիչների դրական միտումը  Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում  փաստում է՝  կենդանիներն այստեղ պաշտպանված են: