ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
banner earth day
 
Վերջին նորություննները  Առաջիկա միջոցառումներ    Վերջին վիդեո նյութերը

«Կանաչ սերունդ» քարոզարշավը կոչ է անում սուպերմարկետների հաճախորդներին օգտագործել թղթե տոպրակներ

21.08.2010 - 31.12.2010

Վայր: Հայաստան

Ի դեմս «Ֆրեշ», «Սթար» և «Զովք» սուպերմարկետների ցանցերի` այսուհետ հայ սպառողներին հնարավորություն կընձեռվի գործի դնել իրենց բնապահպանական գիտակցությունը` պոլիէթիլենային տոպրակների փոխարեն գործածելով թղթե տոպրակներ: Ընդամենը 50 դրամով ամեն ոք կարող է ապացուցել, որ ինքը բնապահպանական առումով խելամիտ սպառող է: Այս փոքր գումարը, իրականում, կարող է առավել նպաստավոր և կանաչ ապագայի համար մեծ փոփոխության առիթ լինել: Ներկայումս պոլիէթիլենային տոպրակների գերսպառումը, որը հարյուրավոր տարիներ կպահանջի` քայքայվելու համար, բնապահպանական լուրջ վնասների պատճառ է դառնում: Շատ երկրներում այս տոպրակների օգտագործումն արդեն իսկ արգելված է օրենքով, կամ էլ հաճախորդները պետք է վճարեն դրա համար, բայց հայաստանյան հաճախորդներին ցանկացած խանութում կամ սուպերմարկետում տրվում է միանգամայն անվճար:...
 
Share |