ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
banner earth day
 
Վերջին նորություննները  Առաջիկա միջոցառումներ    Վերջին վիդեո նյութերը

Բնապահպանական Նախագծեր


Մամուլի ՀաղորդագրությունԱվելին ...



«Արեւորդի» էկո-ակումբի ֆիլմը «Panda Award»-ի եզրափակչում է հայտնվել


Գառնի/Գողթ «Արեւորդի» էկո-ակումբի պատանի անդամների նկարահանած «Էհա» ֆիլմը հայտնվել է «Panda Award» մրցույթի եզրափակիչ փուլում: «PaԱվելին ...



«SunChild Eco Tours» գործակալության հեծանվարշավը Հայաստանում


Ճանապարհորդությունն ավարտված է: Պիտերը, Տանյան, Կատրինը, Ուդոն եւ Անժելան Երեւան վերադարձան երկու շաբաթ տեւած, արկածներով եւ նոր տԱվելին ...



Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր.


Տարածաշրջանի լուսանկարիչները “պատմում են” ջրի մասինԱվելին ...



Արեւորդի հեռուստատեսություն


Նոր մոտեցում Հայաստանի երիտասարդ սերնդի բնապահպանական կրթությանըԱվելին ...



Էկոկրթության այլընտրանքային տարբերակ` “Կանաչ Ավտոբուս”


Զարգացած հասարակության ցուցանիշը նախևառաջ գիտակից վերաբերմունքն է շրջակա միջավայրի և բնության հանդեպ: Մարդու և բնության ներդաշնակ Ավելին ...



“Կանաչ Դպրոց”-ը ` պատասխանատվության կոչ


Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամն իր գործունեության առաջին իսկ օրվանից երեխաների հետ շարունակական և ջերմ ընկերությԱվելին ...



Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-7 8-14 15-21 22-28 29-33 Հաջորդ Վերջին

Վերնագիր: Արևորդի ամառային ճամբարը մոտենում է

05.08.2010
  - 15.08.2010

Օգոստոսի 5-ից մինչեւ օգոստոսի 15-ը Ծաղկաձորում կայանալիք «Արեւորդի» ամառային ճամբարին կմասնակցեն մոտ 80 պատանի բնապահպաններ Հայաստանի բոլոր մարզերից եւ Ղարաբաղից:

«Արեւորդի» ամառային ճամբարը կազմակերպվում է ամեն տարի ՀՀ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Արեւորդի» էկո-ակումբների սաների համար՟ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության զգալի աջակցությամբ: Ուրախությամբ տեղեկացնում ենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ «Արեւորդի» ամառային ճամբարի անցկացմանն աջակցում է նաեւ GTZ-ը:

Ճամբարը կդառնա էկո-ակումբների 10-15 տարեկան սաների հավաքատեղի, որտեղ պատանիները կամփոոփեն տարվա ընթացքում ստացած գիտելիքները եւ կպատրաստվեն նոր ուսումնական տարվան՟ լրացուցիչ ինտենսիվ դասընթացների մասնակցելով: Մասնավորապես, այս տարի ամառային ճամբարում երեխաները ընդհանուր գիտելիքներ կստանան կենսաբազմազանության, հատկապես՟ Ծաղկաձորի կենսաբազմազանության մասին: Բացի այդ, նրանք կսովորեն տնօրինել պինդ կենցաղային թափոնները, արեւային էներգիան կուտակող գործիք պատրաստել, արշավների գնալ, կծանոթանան էկո-տուրիզմի զարգացման հեռանկարնենրին, ազգային պարեր կպարեն, նաեւ կներգրավվեն բազմաթիվ այլ կրթական ու բնապահպանական միջոցառումներում: Լրագրության եւ լուսանկարչության ու նկարահանման դասընթացների օգնությամբ կբացահայտվեն Ծաղկաձորի բնապահպանական խնդիրները, որոնք կարտացոլվեն բացառապես ճամբարի մասնակիցների ուժերով պատրաստված ֆիլմում:

Ամառային ճամբարի ավարտին երեխաները կներկայացնեն իրենց տասնօրյա աշխատանքի արդյունքները բնապահպանական ցուցահանդեսում, որը  կկազմակերպվի Ծաղկաձորի Գրողների տանը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կստանան տեսնել խցիկներում ներկայացված պատանի բնապահպանների աշխատանքը: Երեխաները խցիկներում կցուցադրեն թղթի վերամշակման գործընթացը, կփորձարկեն արեւային էներգիան կուտակող գործիքը եւ կցուցադրեն իրենց նկարահանած ֆիլմը:

Հայաստանի տարբեր քաղաքներից եւ գյուղերից ժամանած այս «արեւորդիներին» կմիավորեն բնությունը եւ նրա անհետացման վտանգը: Նրանք համատեղ ուժերով կօգնեն պաշտպանել մեզ շրջապատող այն լավն ու բարին, որը կարող է վաղն անհետ կորչել մարդու գործունեության արդյունքում:

Վերադառնալ
 
Share |